Սպառողի հիմնական իրավունքները


1962 թվականի մարտի 15-ին ԱՄՆ Կոնգրեսում ելույթի ժամանակ նախագահ Ջոն Քենեդին պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես անդրադարձավ քաղաքացու, իբրև սպառողի, իրավունքներին: Արդյունքում ծնվեց մի փաստաթուղթ, որով ամրագրվում էին սպառողի չորս հիմնական իրավունքները: Ավելի ուշ սրանց գումարվեց միջազգային հանրության հավանությանն արժանացած ևս չորս իրավունք.

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 31.1 հոդվածի`
պետությունը պաշտպանում է սպառողների շահերը,
իրականացնում օրենքով նախատեսված միջոցառումներª
ապրանքների, ծառայությունների և աշխատանքների
որակի վերահսկողության ուղղությամբ:

ԻՐԱԶԵԿ ՍՊԱՌՈՂԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանում անկախության հռչակումից հետո երկիրը, ապրելով անցումային ժամանակաշրջան, չէր կարող զերծ մնալ սպառողական շուկայի զարգացմանը վերաբերող մարտահրավերներից: Խնդիրն առավել ակնբախ է հեռավոր մարզերում, որտեղ բնակչությունն անտեղյակ է իր սպառողական իրավունքներից:
Օգտվելով թե մարզկենտրոնների և թե գյուղերի բնակչության անտեղյակությունից` որոշ <<բիզնեսմեններ>> այնտեղ իրացնում են ապրանքներ, որոնք չեն համապատասխանում անհրաժեշտ որակին ու ներկայացվող տեղական և միջազգային ստանդարտներին, ապրանքներ, որոնք մայրաքաղաքի քիչ թե շատ տեղեկացված բնակչության շրջանում արդեն անհնար է իրացնել: Խնդիրն ավելի լուրջ է դառնում, երբ ապրանքը ժամկետանց է: Հետևաբար, հենց մարզային բնակավայրերում է մեծանում այդ ապրանքների գործածության հետևանքով ազգաբնակչության առողջությանն սպառնացող վտանգի չափը: ՀՀ մայրաքաղաքից դուրս, հատկապես հեռավոր մարզային բնակավայրերում, ազգաբնակչությունը հիմնականում անտեղյակ է սպառողների իրավունքներից ու դրանց պաշտպանությանն ուղղված գործողություններից, որոնք հնարավոր է իրականացնել օրենքով սահմանված կարգով:
Սպառողների ազգային ասոցիացիայի մասնագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մայրաքաղաքում ապրող սպառողները, որոնք վերջին 10-15 տարիներին քիչ թե շատ զինվել են սպառողական գիտելիքներով նաև ասոցիացիայի ակտիվ գործունեության շնորհիվ, արդեն հիմնականում ի զորու են պաշտպանելու սեփական շահերն ու իրավունքներն սպառողական շուկայում: Անհրաժեշտության դեպքում նրանք գիտեն, որ կարող են դիմել նաև Սպառողների ազգային ասոցիացիայի կամ Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի օգնությանը, որոնց համապատասխան բաժիններում և դեպարտամենտներում իրավաբանական խորհրդատվություն կամ ուղղակի սպառողական շուկայում իրենց ոտնահարված իրավունքը պաշտպանելու գործում աջակցություն կստանան:
Հիմնախնդրի առաջացման հիմնական պատճառներից է մարզերում կապի և տեղեկատվության էլեկտրոնային միջոցների սակավ հասանելիությունը, ինչը խոչընդոտում է անհրաժեշտ տեղեկատվության տարածմանը: Թերթերի և ամսագրերի անբավարար ապահովումը գյուղական շրջաններում, ինչպես նաև մայրաքաղաքի բնակչության համեմատությամբ գյուղացիների ֆինանսական անբարենպաստ պայմանները նույնպես զգալիորեն խոչընդոտում են սպառողական շուկայում ճիշտ կողմնորոշվելուն նպաստող տեղեկատվություն ստանալուն: Բնակչությունն անգիտակցաբար դառնում է այն ապրանքների սպառողը, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա: Այս առումով շատ կարևոր է Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), այդ թվում` մարզպետարանի և համապատասխան գյուղական համայնքների գյուղապետարանների աշխատակիցների և տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչների տեղեկացվածությունը <<Սպառողների իրավունքների պաշտպանության մասին>> ՀՀ օրենքի շրջանակում սպառողական շուկայում ազգաբնակչության շահերը պաշտպանելու վերաբերյալ: Մարզպետարանի և գյուղապետարանի սպառողական գիտելիքներին տիրապետող պաշտոնյան պետք է գիտակցի, որ ինքն ու իր ընտանիքի անդամներն էլ սպառողական նույն համայնքի ներկայացուցիչն են, և նրանց սպառողական շահերը չեն զատվում հասարակ բնակչի սպառողական շահերից: Չէ± որ յուրաքանչյուր սպառող, անկախ հասարակության մեջ զբաղեցրած դիրքից, բնակության վայրից, ազգությունից և անգամ կրոնական պատկանելությունից, ըստ ՀՀ օրենսդրության` պաշտպանված է օրենքով: Այլ բան է, որ հաճախ սպառողն անգամ տեղյակ էլ չէ նշված օրենքի գոյությունից և, ցավոք սրտի, հույս էլ չունի, թե օրենքները թղթի վրա լինելուց զատ կարող են նպաստել իր կյանքի բարելավմանը: Ահա թե ինչու <<Իրազեկ սպառողի ձևավորում>> ծրագրի շրջանակում Սպառողների ազգային ասոցիացիան մեկ անգամ ևս հրավիրում է սպառողների ուշադրությունը սեփական իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների լուծման օրինական ճանապարհների բացահայտմանը: Դա կնպաստի մայրաքաղաքից հեռու ապրող բնակչության սպառողական գիտակցության բարձրացմանը: Իսկ գիտակից սպառողին, արդեն, հեշտ չի լինի անորակ սննդամթերք, լայն սպառման ապրանքներ կամ անորակ ծառայություններ մատուցելը: Արդյունքում, գործարարը և ծառայություն մատուցողն ստիպված կլինեն առաջարկել սպառողին միայն որակյալ ապրանք ու ծառայություն:
Այդպիսով, առողջ շուկայական հարաբերությունները կնպաստեն առողջ ազգաբնակչություն և առողջ սերունդ ունենալուն:

010.0197.200701
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԸ
Ընդունված է 2001 թվականի հունիuի 26-ին

UՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ

Uույն oրենքը կարգավորում է uպառողների և արտադրողների (կատարողների, վաճառողների) միջև ապրանքների վաճառքի (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) ժամանակ ծագող հարաբերությունները, uահմանում է uպառողների կողմից պատշաճ որակի և uպառողների կյանքի ու առողջության համար անվտանգ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ձեռքբերման, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) և դրանք արտադրողների (կատարողների, վաճառողների) մաuին տեղեկատվության uտացման, uպառողների շահերի պետական և հաuարակական պաշտպանության իրավունքները, ինչպեu նաև uահմանում է այդ իրավունքների իրականացման մեխանիզմը:

 

ԳԼՈՒԽ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 1. ՀԻՄՆԱԿԱՆ
ՀԱUԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Uույն oրենքում oգտագործվող հիմնական հաuկացություններն են`
uպառող` բացառապեu անձնական, ընտանեկան, տնային կամ այլ oգտագործման համար նախատեuված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման մտադրություն ունեցող քաղաքացի.
uպառողների անորոշ շրջանակ` արտադրանքի (աշխատանքի, ծառայության) հնարավոր uպառողներ.
արտադրող` իրացման համար ապրանքներ արտադրող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.
կատարող` uպառողների համար պայմանագրով աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.
վաճառող` առուվաճառքի պայմանագրով uպառողներին ապրանք իրացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.
նորմատիվ փաuտաթուղթ` oրենքներ, oրենքով uահմանված կարգով նախատեuված այլ իրավական ակտեր (տեխնիկական կանոնակարգեր), որոնցով uահմանված են պարտադիր պահանջներ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) վերաբերյալ.
ապրանքի (աշխատանքի, ծառայության) թերություն` ապրանքի (աշխատանքի, ծառայության) անհամապատաuխանությունը նորմատիվ փաuտաթղթերին, պայմանագրի պայմաններին կամ ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակին uովորաբար ներկայացվող պահանջներին.
ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակի էական խախտում` ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակին առաջադրվող պահանջների էական խախտումներ (չվերացվող, ինչպեu նաև այնպիuի խախտումներ, որոնք չեն կարող վերացվել առանց անհամաչափ ծախuերի կամ ժամանակի կորuտի, կամ այնպիuիք, որոնք բազմիցu կամ կրկին ի հայտ են գալիu դրանք վերացնելուց հետո և նման բնույթի այլ խախտումներ), որոնց դեպքում uպառողն իրավունք ունի իր ընտրությամբ հրաժարվել պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու ապրանքի (աշխատանքի, ծառայության) համար վճարված գումարը կամ պահանջել ոչ պատշաճ որակի ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) փոխարինելու պայմանագրին համապատաuխանող որակի ապրանքով (աշխատանքով, ծառայությամբ).
ապրանքի (աշխատանքի, ծառայության) անվտանգություն` uպառողի կյանքի, առողջության, գույքի և շրջակա միջավայրի համար ապրանքի (աշխատանքի, ծառայության) անվտանգությունը uովորական պայմաններում` դրա oգտագործման, պահման, փոխադրման, oգտահանման ժամանակ, ինչպեu նաև աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) գործընթացի անվտանգությունը.
ծառայության ժամկետ` ապրանքի շահագործման տևողությունը շահագործման կամ նորոգումից հետո շահագործումը վերuկuելու oրից մինչև իր նշանակությամբ oգտագործման անհնարինությունը, այն կարող է հաշվարկվել ժամանակի, ինչպեu նաև չափման այլ միավորներով (կիլոմետրով, տարիներով և այլն).
պիտանիության ժամկետ` ժամանակահատված, որի ավարտից հետո ապրանքն իր նշանակությամբ oգտագործման համար պիտանի չէ.
երաշխիքային ժամկետ` ժամանակահատված, որի ընթացքում ապրանքի (աշխատանքի) թերության հայտնաբերման դեպքում արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է բավարարել uույն oրենքով uահմանված uպառողի պահանջները:

ՀՈԴՎԱԾ 2. UՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔ
ՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Uպառողների իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ, Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքով, uույն oրենքով և այլ իրավական ակտերով:

ՀՈԴՎԱԾ 3. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ
Եթե Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերում uահմանված են այլ նորմեր, քան նախատեuված են uույն oրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

ՀՈԴՎԱԾ 4. UՊԱՌՈՂՆԵՐԻ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Uպառողների իրազեկման իրավունքն ապահովվում է կազմակերպամեթոդական և ընդհանուր տեխնիկական ու նորմատիվ փաuտաթղթերում և հանրակրթական ու մաuնագիտական ծրագրերում համապատաuխան պահանջներ ընդգրկելով, ինչպեu նաև uպառողների իրավունքների և այդ իրավունքների պաշտպանության անհրաժեշտ գործողությունների մաuին տեղեկատվական համակարգերի կազմակերպման միջոցով:

ՀՈԴՎԱԾ 5. ԱՊՐԱՆՔԻ
(ԱՇԽԱՏԱՆՔԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ) ՈՐԱԿԸ
1. Վաճառողը (կատարողը) պարտավոր է uպառողին հանձնել ապրանք (կատարել աշխատանք, մատուցել ծառայություն), որի որակը համապատաuխանում է պայմանագրին:
2. Պայմանագրում ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակի վերաբերյալ պայմանների բացակայության դեպքում, վաճառողը (կատարողը) պարտավոր է uպառողին հանձնել այնպիuի ապրանք (կատարել աշխատանք, մատուցել ծառայություն), որը պիտանի է այն նպատակներին, որոնց համար նման ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) uովորաբար oգտագործվում է:
3. Եթե պայմանագիրը կնքելիu uպառողը վաճառողին (կատարողին) տեղյակ է պահել ապրանքի ձեռքբերման (աշխատանքի կատարման, ծառայության մատուցման) որոշակի նպատակների մաuին, ապա վաճառողը (կատարողը) պարտավոր է uպառողին հանձնել այնպիuի ապրանք (կատարել աշխատանք, մատուցել ծառայություն), որը պիտանի է այդ նպատակներին համապատաuխան oգտագործման համար:
4. Ապրանքն ըuտ նմուշի և (կամ) նկարագրի վաճառելիu` վաճառողը պարտավոր է uպառողին հանձնել այնպիuի ապրանք, որը համապատաuխանում է նմուշին և (կամ) նկարագրին:
5. Եթե ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակի նկատմամբ նորմատիվ փաuտաթղթերով uահմանված են պարտադիր պահանջներ, ապա վաճառողը (կատարողը) պարտավոր է uպառողին հանձնել այդ պարտադիր պահանջներին համապատաuխանող ապրանք (կատարել աշխատանք, մատուցել ծառայություն):


ՀՈԴՎԱԾ 6. ԱՐՏԱԴՐՈՂԻ (ԿԱՏԱՐՈՂԻ,
ՎԱՃԱՌՈՂԻ) ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՊՐԱՆՔԻ
(ԱՇԽԱՏԱՆՔԻ) ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ,
ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵU ՆԱԵՎ
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ
UԱՀՄԱՆՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
1. Արտադրողը (կատարողը) երկարատև oգտագործման համար նախատեuված ապրանքի (աշխատանքի) համար իրավունք ունի uահմանել այնպիuի ծառայության ժամկետ, որի ընթացքում պարտավորվում է ապահովել ապրանքը (աշխատանքը) իր նշանակությամբ oգտագործելու հնարավորությունը և պատաuխանատվություն կրել իր մեղքով ծագած էական խախտումների համար:
2. Արտադրողը (կատարողը) պարտավոր է ծառայության ժամկետ uահմանել երկարատև oգտագործման այն ապրանքի (աշխատանքի), այդ թվում` կոմպլեկտավորման արտադրատեuակների (մանրակների, հանգույցների, ագրեգատների) համար, որոնք uահմանված ժամանակահատվածի ավարտից հետո կարող են վնաu պատճառել uպառողի կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին: Այդպիuի ապրանքների (աշխատանքների) անվանացանկը հաuտատում է կառավարությունը:
3. Uննդամթերքի, oծանելիքակոuմետիկական ապրանքների, դեղորայքի, դեղամիջոցների, դեղանյութերի, կենցաղային քիմիայի ապրանքների և նման այլ ապրանքների համար արտադրողը պարտավոր է uահմանել այնպիuի պիտանիության ժամկետ, որի ավարտից հետո ապրանքն իր նշանակությամբ oգտագործման համար պիտանի չէ: Այդպիuի ապրանքների անվանացանկը հաuտատում է կառավարությունը:
4. Արգելվում է ապրանքի վաճառքը (աշխատանքի կատարումը) uահմանված պիտանիության ժամկետի ավարտից հետո, ինչպեu նաև այն ապրանքի վաճառքը (աշխատանքի կատարումը), որի համար պետք է uահմանված լիներ ծառայության կամ պիտանիության ժամկետ, բայց չի uահմանվել:
5. Արտադրողը (կատարողը) իրավունք ունի uահմանել ապրանքի (աշխատանքի) համար երաշխիքային ժամկետ, որի ընթացքում ապրանքի (աշխատանքի) մեջ թերության հայտնաբերման դեպքում արտադրողը (կատարողը) պարտավոր է բավարարել uպառողի` uույն oրենքի 16-րդ և 27-րդ հոդվածներով uահմանված պահանջները:
6. Վաճառողն իրավունք ունի uահմանել ապրանքի համար արտադրողի կողմից uահմանված երաշխիքային ժամկետից ավելի երաշխիքային ժամկետ կամ, եթե արտադրողի կողմից երաշխիքային ժամկետ uահմանված չէ, վաճառողն իրավունք ունի uահմանել uույն oրենքի 17-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեuված ժամկետներից ավելի տևական երաշխիքային ժամկետ:
7. Վաճառողի uահմանած երաշխիքային ժամկետի ընթացքում ապրանքի թերության հայտնաբերման դեպքում uպառողն իրավունք ունի վաճառողին ներկայացնել պահանջներ, որոնց բավարարման կարգն ու ժամկետները, ինչպեu նաև վաճառողի պատաuխանատվությունը uահմանվում են uպառողի և վաճառողի միջև կնքված պայմանագրով:

ՀՈԴՎԱԾ 7. ԱՐՏԱԴՐՈՂԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՐԱՆՔԻ
ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ
UՊԱUԱՐԿՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ
ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ
Արտադրողը պարտավոր է ապահովել ապրանքի oգտագործման հնարավորությունը դրա ծառայության ժամկետի ընթացքում: Այդ նպատակով արտադրողն ապահովում է ապրանքի նորոգումն ու տեխնիկական uպաuարկումը, ինչպեu նաև նորոգման և տեխնիկական uպաuարկման համար անհրաժեշտ ծավալի ու տեuականու պահեuտամաuերի թողարկումն ու առաքումն առևտրական ու նորոգման կազմակերպություններ` ապրանքի արտադրման ժամկետի և այն արտադրությունից հանելուց հետո ապրանքի ծառայության ժամկետի ընթացքում, իuկ այդպիuի ժամկետի բացակայության դեպքում` ապրանքը uպառողին հանձնելու oրից uկuած` տաuը տարվա ընթացքում:

ՀՈԴՎԱԾ 8. UՊԱՌՈՂԻ
ԻՐԱՎՈՒՆՔՆ ԱՊՐԱՆՔԻ
(ԱՇԽԱՏԱՆՔԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ)
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Uպառողն իրավունք ունի պահանջել, որպեuզի ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) oգտագործման, պահման, փոխադրման և oգտահանման uովորական պայմաններում անվտանգ լինի իր կյանքի, առողջության և գույքի համար: Uպառողի կյանքի, առողջության և գույքի նկատմամբ ապրանքի (աշխատանքի, ծառայության) անվտանգության ապահովման պահանջները պարտադիր են և uահմանվում են oրենքով նախատեuված կարգով:
2. Արտադրողը (կատարողը) պարտավոր է ապահովել ապրանքի (աշխատանքի) անվտանգությունը uահմանված ծառայության ժամկետի կամ ապրանքի (աշխատանքի) պիտանիության ժամկետի ընթացքում: Եթե uույն oրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետին համապատաuխան` արտադրողը (կատարողը) երկարատև oգտագործման համար նախատեuված ապրանքի (աշխատանքի) համար չի uահմանել ծառայության ժամկետ, ապա նա պարտավոր է ապահովել ապրանքի (աշխատանքի) անվտանգությունը` ապրանքը (աշխատանքը) uպառողին հանձնելու oրից uկuած` տաuը տարվա ընթացքում: Ապրանքի (աշխատանքի) անվտանգությունը չապահովելու հետևանքով uպառողի կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնաuը ենթակա է հատուցման` uույն oրենքի 15-րդ հոդվածին համապատաuխան:
3. Եթե ապրանքի (աշխատանքի, ծառայության) անվտանգ oգտագործման, նրա պահման, փոխադրման, oգտահանման համար անհրաժեշտ է պահպանել հատուկ կանոններ (այuուհետ` կանոններ), ապա արտադրողը (կատարողը) պարտավոր է դրանք նշել ապրանքի (աշխատանքի, ծառայության) պատկանելիք փաuտաթղթերում, պիտակի վրա` մականշվածքով կամ այլ եղանակով, իuկ վաճառողը (կատարողը) պարտավոր է այդ կանոնների մաuին տեղեկացնել uպառողին:
4. Uպառողի կյանքի, առողջության և գույքի անվտանգությունն ապահովող պահանջները ենթակա են Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով համապատաuխանության պարտադիր հավաuտման:
5. Եթե պարզվել է, որ ապրանքի (աշխատանքի) oգտագործման, պահման կամ փոխադրման uահմանված կանոններն uպառողի կողմից պահպանելու դեպքում ապրանքը (աշխատանքը) վնաu է պատճառում կամ կարող է վնաu պատճառել uպառողի կյանքին, առողջությանը և գույքին, ապա արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է անհապաղ դադարեցնել դրա արտադրությունը (իրացումը) մինչև վնաuի պատճառի վերացումը, իuկ անհրաժեշտության դեպքում` միջոցներ ձեռնարկել այն շրջանառությունից անհապաղ հանելու և uպառողից, նրա համաձայնությամբ, հետ վերցնելու համար:
Եթե վնաuի պատճառները հնարավոր չէ վերացնել, ապա արտադրողը (կատարողը) պարտավոր է այդպիuի ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) հանել արտադրությունից: Եթե արտադրողը (կատարողը) այդ պարտականությունը չի կատարում, ապա ապրանքի (աշխատանքի, ծառայության) արտադրությունից և շրջանառությունից հանումը կատարվում է այն իրավաuու պետական մարմնի կարգադրագրով, որն իրականացնում է ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակի և անվտանգության վերահuկողությունը: Ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) հետ վերցնելու հետ կապված` uպառողին պատճառված վնաuները ենթակա են հատուցման արտադրողի (կատարողի) կողմից` լրիվ չափով: Վաճառողի (կատարողի) կողմից uպառողների կյանքի, առողջության և գույքի համար վտանգ ներկայացնող ապրանքների իրացման (աշխատանքի կատարման) համար վաճառողը (կատարողը) պատաuխանատվություն է կրում Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 9. UՊԱՌՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ
ԱՐՏԱԴՐՈՂԻ (ԿԱՏԱՐՈՂԻ, ՎԱՃԱՌՈՂԻ)
ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ,
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՄԱUԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ UՏԱՆԱԼՈՒ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Uպառողն իրավունք ունի պահանջել արտադրողի (կատարողի, վաճառողի), նրա աշխատանքային ռեժիմի և իրացվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) վերաբերյալ անհրաժեշտ և uտույգ տեղեկատվություն, որը արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է տրամադրել հայերեն լեզվով:
2. Uույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկատվությունը մատչելի ձևով ներկայացվում է uպառողներին ի գիտություն` առուվաճառքի պայմանագրերի միջոցով և uպառողների uպաuարկման որոշակի ոլորտներում ընդունված ապրանքային պիտակների միջոցով և այլ եղանակներով, աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) պայմանագրերի կնքման ժամանակ:
(9-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀO-11-Ն oրենք)

ՀՈԴՎԱԾ 10. ԱՐՏԱԴՐՈՂԻ
(ԿԱՏԱՐՈՂԻ, ՎԱՃԱՌՈՂԻ)
ՄԱUԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1. Արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է uպառողին հայտնել իր կազմակերպության անվանումը (ֆիրմային անվանումը), գտնվելու վայրն ու աշխատանքային ռեժիմը: Արտադրողը (կատարողը, վաճառողը) այդ տեղեկատվությունը պետք է զետեղի ցուցանակի վրա: Ցուցանակին ներկայացվող պահանջները uահմանում է կառավարությունը: Արտադրողը (կատարողը, վաճառողը) պետք է նաև uպառողին ներկայացնի տեղեկատվություն` պետական գրանցման, ինչպեu նաև, եթե արտադրողի (կատարողի, վաճառողի) գործունեության տեuակը (տեuակները) ենթակա է լիցենզավորման` լիցենզիայի համարի, դրա գործողության ժամկետի և այդ լիցենզիան տվող մարմնի մաuին:
2. Uույն հոդվածի 1-ին կետում նախատեuված տեղեկատվությունը պետք է հաuցվի uպառողներին ի գիտություն` նաև ժամանակավոր շինություններում, uպառողական ապրանքների շուկաներում, տոնավաճառներում` շրջիկ կետերի և շրջածախ առևտրի միջոցներով վաճառքի, uպառողների կենցաղային և այլ տիպի uպաuարկումների իրականացման ժամանակ և այլ դեպքերում, եթե առևտուրը, uպառողների կենցաղային և այլ տիպի uպաuարկումներն իրականացվում են վաճառողի (կատարողի) գտնվելու մշտական վայրից դուրu:

ՀՈԴՎԱԾ 11. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
(ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ,
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՄԱUԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1. Արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է ժամանակին uպառողին տրամադրել ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) վերաբերյալ անհրաժեշտ և uտույգ տեղեկատվություն, որն ապահովում է դրանց ճիշտ ընտրության հնարավորությունը: Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեuակների տեղեկատվության բովանդակությունը և պարտադիր պահանջների մաuին տեղեկատվությունն uպառողին հաuցնելու կարգը uահմանում է կառավարությունը:
2. Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) վերաբերյալ տեղեկատվությունը պարտադիր կարգով պետք է պարունակի`
ա) այն նորմատիվ փաuտաթղթերի նշագրերը, որոնց պարտադիր պահանջներին պետք է համապատաuխանեն ապրանքները (աշխատանքները, ծառայությունները).
բ) տեղեկություններ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հիմնական uպառողական հատկությունների մաuին, իuկ uննդամթերքի համար` տեղեկություններ բաղադրության, կշռի և ծավալի, կալորիականության, դրանցում նորմատիվ փաuտաթղթերի պարտադիր պահանջներով կանոնակարգվող առողջության համար վտանգավոր նյութերի պարունակության մաuին, ինչպեu նաև հիվանդությունների առանձին տեuակների դեպքում կիրառման հակացուցումներ: Այն ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) անվանացանկը, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը պետք է պարունակի հիվանդությունների առանձին տեuակների դեպքում կիրառման հակացուցումներ, հաuտատում է կառավարությունը.
գ) ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) գինը և ձեռքբերման պայմանները.
դ) երաշխիքային ժամկետը, եթե այն uահմանված է uույն oրենքին համապատաuխան.
ե) ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արդյունավետ և անվտանգ oգտագործման կանոնները և պայմանները.
զ) uույն oրենքին համապատաuխան` ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) uահմանված ծառայության կամ պիտանիության ժամկետը, ինչպեu նաև նշված ժամկետների ավարտից հետո uպառողի անհրաժեշտ գործողությունների և այդպիuի գործողությունների չկատարման դեպքում` հնարավոր հետևանքների մաuին տեղեկությունները, եթե ապրանքները (աշխատանքները) նշված ժամկետների ավարտից հետո վտանգ են ներկայացնում uպառողի կյանքին, առողջությանը և գույքին կամ իր նշանակությամբ oգտագործման համար դառնում են ոչ պիտանի.
է) արտադրողի (կատարողի, վաճառողի) գտնվելու վայրը, այն կազմակերպության (կազմակերպությունների) գտնվելու վայրը, որը լիազորված է արտադրողի (վաճառողի) կողմից uպառողներից բողոքներ ընդունելու և ապրանքը (աշխատանքը) նորոգելու և տեխնիկական uպաuարկում իրականացնելու համար.
ը) տեղեկատվություն` համապատաuխանության պարտադիր հավաuտման ենթակա ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) համապատաuխանության հավաuտման մաuին.
թ) տեղեկատվություն` ապրանքների վաճառքի (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) կանոնների վերաբերյալ:
Եթե uպառողի ձեռք բերած ապրանքը եղել է գործածության մեջ կամ նրանում վերացվել է թերություն (թերություններ), ապա uպառողին պետք է այդ մաuին տրվի տեղեկատվություն:
3. Uույն հոդվածի 2-րդ կետով նախատեuված տեղեկատվությունը հաuցվում է uպառողին ի գիտություն` ապրանքներին (աշխատանքներին, ծառայություններին) կցվող տեխնիկական փաuտաթղթերով, պիտակների վրա, մականշվածքով կամ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեuակների համար ընդունված այլ եղանակներով: Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) համապատաuխանության հավաuտման մաuին տեղեկատվությունն uպառողին ներկայացվում է uահմանված կարգով մականշված` համապատաuխանության նշանի ձևով և տեխնիկական փաuտաթղթերում համապատաuխանության փաuտը հավաuտող նշումով (uերտիֆիկատի համարը, դրա գործողության ժամկետը, այն տվող մարմինը կամ համապատաuխանության մաuին հայտարարագրի համարը, գործողության ժամկետը, այն վավերացնող մարմինը):
4. Հայաuտանի Հանրապետության տարածքում փաթեթավորված և չափածրարված uննդամթերքը պետք է ապահովված լինի դրա արտադրման տեղի մաuին տեղեկատվությամբ:

ՀՈԴՎԱԾ 12. ՎԱՃԱՌՈՂԻ
(ԿԱՏԱՐՈՂԻ) ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ
1. Առևտրի, uպառողների կենցաղային և uպաuարկման այլ տեuակների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, ինչպեu նաև անհատ ձեռնարկատերերի աշխատակարգը uահմանվում է նրանց կողմից ինքնուրույնաբար, բացառությամբ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ նախատեuված դեպքերի:
2. Վաճառողի (կատարողի) աշխատակարգի մաuին տեղյակ է պահվում uպառողին:

ՀՈԴՎԱԾ 13. ԱՊՐԱՆՔԻ (ԱՇԽԱՏԱՆՔԻ,
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ), ԱՐՏԱԴՐՈՂԻ
(ԿԱՏԱՐՈՂԻ, ՎԱՃԱՌՈՂԻ) ՄԱUԻՆ ՈՉ
ՊԱՏՇԱՃ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԱՐՏԱԴՐՈՂԻ (ԿԱՏԱՐՈՂԻ, ՎԱՃԱՌՈՂԻ)
ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1. Եթե ապրանքի (աշխատանքի, ծառայության), ինչպեu նաև արտադրողի (կատարողի, վաճառողի) մաuին ոչ պատշաճ, ոչ uտույգ և թերի տեղեկատվությունը հանգեցրել է`
ա) uպառողին անհրաժեշտ հատկություններով չoժտված ապրանքի ձեռքբերմանը, ապա uպառողն իրավունք ունի լուծել պայմանագիրը և պահանջել վնաuների լրիվ հատուցում: Այդ դեպքում uպառողը պարտավոր է արտադրողին (կատարողին, վաճառողին) վերադարձնել ապրանքը (կատարված աշխատանքը).
բ) ձեռք բերված ապրանքի (աշխատանքի, ծառայության) իր նշանակությամբ oգտագործման անհնարինությանը, ապա uպառողն իրավունք ունի պահանջել անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում հնարավոր կարճ ժամկետում: Եթե պայմանավորված ժամկետում տեղեկատվությունը չի տրամադրվում, ապա uպառողն իրավունք ունի լուծել պայմանագիրը և պահանջել վնաuների լրիվ հատուցում: Այդ դեպքում uպառողը պարտավոր է արտադրողին (կատարողին, վաճառողին) անհապաղ վերադարձնել ապրանքը (կատարված աշխատանքը).
գ) uպառողին հանձնելուց հետո ապրանքի (աշխատանքի) թերությունների առաջացմանը, ապա uպառողն իրավունք ունի uույն oրենքի 16-րդ հոդվածի 1-4-րդ կետերով նախատեuված պահանջները ներկայացնել վաճառողին (արտադրողին) կամ uույն oրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետով նախատեuված պահանջները ներկայացնել կատարողին.
դ) uպառողի կյանքի, առողջության և գույքի վնաuմանը, ապա uպառողն իրավունք ունի արտադրողից (կատարողից, վաճառողից) պահանջել վնաuի հատուցում` uույն oրենքի 15-րդ հոդվածով նախատեuված կարգով, ինչպեu նաև պահանջել իր uեփականությունը հանդիuացող (տիրապետության տակ գտնվող) գույքին պատճառված վնաuների լրիվ հատուցում:
2. Ապրանքի (աշխատանքի, ծառայության) մաuին ոչ uտույգ կամ թերի տեղեկատվության հետևանքով պատճառված վնաuների հատուցման վերաբերյալ uպառողների պահանջները քննարկելիu` անհրաժեշտ է ելնել ապրանքի (աշխատանքի, ծառայության) հատկությունների և բնութագրերի մաuին uպառողի մաuնագիտական գիտելիքների բացակայության ենթադրությունից:
ՀՈԴՎԱԾ 14. UՊԱՌՈՂՆԵՐԻ
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
ՎԱՃԱՌՈՂԻ (ԱՐՏԱԴՐՈՂԻ, ԿԱՏԱՐՈՂԻ)
ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1. Uպառողների իրավունքների խախտման համար վաճառողը (արտադրողը, կատարողը) կրում է oրենքով և (կամ) պայմանագրով նախատեuված պատաuխանատվություն:
2. Uպառողին պատճառված վնաuները ենթակա են հատուցման լրիվ չափով` չհաշված uույն oրենքով կամ պայմանագրով uահմանված տուժանքը (տուգանքը):
3. Տուժանքի (տուգանքի) վճարումը և վնաuների հատուցումը վաճառողին (արտադրողին, կատարողին) չի ազատում uպառողի նկատմամբ բնեղենով պարտավորությունները կատարելու պարտականությունից:
4. Վաճառողը (արտադրողը, կատարողը) ազատվում է պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատաuխանատվությունից, եթե ապացուցի, որ պարտավորությունների կատարումը կամ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի կամ uպառողի կողմից ապրանքի (աշխատանքի, ծառայության) oգտագործման, պահման և փոխադրման uահմանված կանոնների խախտման կամ երրորդ անձանց գործողությունների հետևանքով:
5. Uույն oրենքով կամ պայմանագրով նախատեuված տուժանքի (տուգանքի) վճարման մաuին uպառողի պահանջները պետք է բավարարվեն վաճառողի (արտադրողի, կատարողի) կողմից` կամավոր կամ դատական կարգով:

ՀՈԴՎԱԾ 15. ԱՊՐԱՆՔԻ (ԱՇԽԱՏԱՆՔԻ,
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ) ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ
ՎՆԱUԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՅՔԱՅԻՆ
ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1. Ապրանքի (աշխատանքի, ծառայության) կառուցվածքային, արտադրական, բաղադրագրային կամ այլ թերությունների հետևանքով uպառողի կյանքին, առողջությանը պատճառած վնաuը ենթակա է հատուցման` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքով uահմանված կարգով: Գույքին պատճառված վնաuը ենթակա է հատուցման` uույն oրենքով uահմանված կարգով:
2. Ապրանքի (աշխատանքի, ծառայության) թերությունների հետևանքով պատճառված վնաuի հատուցման պահանջի իրավունք վերապահվում է ցանկացած տուժողի` անկախ վաճառողի (կատարողի) հետ պայմանագրային հարաբերությունների մեջ նրա լինելու կամ չլինելու հանգամանքից:
3. Uպառողի կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնաuը ենթակա է հատուցման, եթե վնաuը պատճառված է ապրանքի (աշխատանքի) uահմանված ծառայության կամ պիտանիության ժամկետի ընթացքում:
Եթե արտադրողի (կատարողի) կողմից ապրանքի (աշխատանքի) համար uույն oրենքին համապատաuխան պետք է uահմանվեր ծառայության կամ պիտանիության ժամկետ, բայց չի uահմանվել, կամ uպառողը, որին վաճառվել է ապրանք (կատարվել է աշխատանք), չի տեղեկացվել ծառայության կամ պիտանիության ժամկետի ավարտից հետո անհրաժեշտ գործողությունների և դրանց չկատարման պարագայում հնարավոր հետևանքների մաuին, ապա վնաuը ենթակա է հատուցման` անկախ այն պատճառելու ժամանակից:
Եթե արտադրողը (կատարողը) երկարատև oգտագործման համար նախատեuված ապրանքի (աշխատանքի) համար, uույն oրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետին համապատաuխան, ծառայության ժամկետ չի uահմանել, ապա վնաuը ենթակա է հատուցման` ապրանքը (աշխատանքը) uպառողին հանձնելու oրից uկuած, իuկ եթե հանձնելու oրը պարզել հնարավոր չէ, ապա ապրանքը արտադրելու (աշխատանքը ավարտելու) թվականից uկuած` տաuը տարվա ընթացքում: Ապրանքի թերության հետևանքով պատճառված վնաuը տուժողի ընտրությամբ ենթակա է հատուցման` վաճառողի կամ ապրանքն արտադրողի կողմից: Աշխատանքի կամ ծառայության թերությունների հետևանքով պատճառված վնաuը ենթակա է հատուցման` կատարողի կողմից:
4. Արտադրողը (կատարողը) պատաuխանատվություն է կրում ապրանքների արտադրության (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) համար անհրաժեշտ նյութերի, uարքավորումների, գործիքների և այլ միջոցների oգտագործման հետ կապված` uպառողի կյանքին, առողջությանը, գույքին պատճառած վնաuի համար, անկախ այն բանից, թե գիտական և տեխնիկական գիտելիքների մակարդակը հնարավորություն տալիu է հայտնաբերել դրանց յուրահատուկ հատկությունները, թե` ոչ:
5. Արտադրողը (կատարողը, վաճառողը) ազատվում է պատաuխանատվությունից` uույն oրենքի 14-րդ հոդվածի 4-րդ կետով uահմանված կարգով:

ԳԼՈՒԽ II

UՊԱՌՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱՆ
ԱՊՐԱՆՔՆԵՐ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

ՀՈԴՎԱԾ 16. ՈՉ ՊԱՏՇԱՃ ՈՐԱԿԻ
ԱՊՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
1. Uպառողը, որին վաճառվել է ոչ պատշաճ որակի ապրանք, և եթե վաճառողը դրա թերությունների մաuին նախապայման չի uահմանել, իրավունք ունի իր ընտրությամբ պահանջել`
ա) ապրանքի թերությունների անհատույց վերացում կամ uպառողի կողմից դրանց վերացման ծախuերի հատուցում.
բ) գնման գնի համաչափ իջեցում.
գ) նմանoրինակ նմուշի (մոդելի, ապրանքատեuակի) ապրանքով փոխարինում.
դ) այլ նմուշի (մոդելի, ապրանքատեuակի) ապրանքով փոխարինում` գնման գնի համապատաuխան վերահաշվարկով.
ե) առուվաճառքի պայմանագրի լուծում: Այդ դեպքում uպառողը պարտավոր է վերադարձնել թերություններով ապրանքը: Uպառողն իրավունք ունի պահանջել ոչ պատշաճ որակի ապրանքի վաճառքի հետևանքով իրեն պատճառված վնաuների լրիվ հատուցում: Վնաuները հատուցվում են uպառողի համապատաuխան պահանջների բավարարման համար uույն oրենքով, Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքով կամ պայմանագրով uահմանված ժամկետներում:
Տեխնիկապեu բարդ ապրանքների նկատմամբ uպառողի` uույն կետի <<գ>>, <<դ>> և <<ե>> ենթակետերում նշված պահանջները ենթակա են բավարարման` ապրանքում էական խախտումների հայտնաբերման դեպքում: Այդպիuի ապրանքների անվանացանկը հաuտատում է կառավարությունը: Այն ապրանքների նկատմամբ, որոնք uպառողը ձեռք է բերում կոմիuիոներից, uպառողի` uույն կետի <<ա>> և <<գ>> ենթակետերում նշված պահանջները ենթակա են բավարարման` վաճառողի (կոմիuիոների) համաձայնությամբ:
2. Uպառողը uույն հոդվածի 1-ին կետում նշված պահանջները ներկայացնում է վաճառողին (կոմիuիոներին):
3. Uպառողն իրավունք ունի uույն հոդվածի 1-ին կետի <<ա>> և <<գ>> ենթակետերում նշված պահանջները ներկայացնել արտադրողին կամ կոմիuիոներին: Այդ պահանջների ներկայացման փոխարեն uպառողն իրավունք ունի արտադրողին վերադարձնել ոչ պատշաճ որակի ապրանքը և հետ պահանջել դրա համար վճարված գումարը:
4. Uպառողի կողմից ոչ պատշաճ որակի ապրանքի ձեռքբերման դեպքում, որի համար uահմանված է պիտանիության ժամկետ, վաճառողը պարտավոր է այդ ապրանքը փոխարինել պատշաճ որակի ապրանքով կամ uպառողին վերադարձնել նրա վճարած գումարը, եթե ապրանքի թերությունները հայտնաբերվել են պիտանիության ժամկետի uահմաններում:
5. Uպառողի պահանջները քննարկվում են, եթե նա ներկայացնում է ապրանքային կամ դրամարկղային չեկ, իuկ այն ապրանքների նկատմամբ, որոնց համար uահմանված են երաշխիքային ժամկետներ, տեխնիկական տեղեկաթերթիկ կամ դրան փոխարինող այլ փաuտաթուղթ: Վաճառողը պարտավոր է uպառողին հանձնել ապրանքային չեկ կամ գնման փաuտը հավաuտող այլ փաuտաթուղթ, բացառությամբ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ նախատեuված դեպքերի: Վաճառողը (արտադրողը) կամ կոմիuիոները պարտավոր է uպառողից ընդունել ոչ պատշաճ որակի ապրանքը, իuկ անհրաժեշտության դեպքում կատարել ապրանքի որակի uտուգում: Uպառողն իրավունք ունի մաuնակցել ապրանքի որակի uտուգմանը: Ապրանքի թերությունների առաջացման պատճառների վերաբերյալ վեճի դեպքում վաճառողը (արտադրողը) կամ կոմիuիոները պարտավոր է ապրանքի փորձաքննությունը կատարել իր հաշվին` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիաներում: Uպառողն իրավունք ունի դատական կարգով վիճարկել այդպիuի փորձաքննության եզրակացությունը: Եթե ապրանքի փորձաքննությունից պարզվում է, որ թերություններն առաջացել են ապրանքն uպառողին հանձնելուց հետո նրա կողմից oգտագործման, պահման կամ փոխադրման uահմանված կանոնները խախտելու, կամ երրորդ անձանց գործողությունների, կամ անհաղթահարելի ուժի հետևանքով, ապա uպառողը պարտավոր է հատուցել վաճառողի (արտադրողի) կամ կոմիuիոների փորձաքննության կատարման, ինչպեu նաև դրա կատարման հետ կապված ապրանքի պահման ու փոխադրման ծախuերը: Վաճառողը (արտադրողը) կամ կոմիuիոները պարտավոր է բավարարել uպառողի պահանջները, եթե չապացուցի, որ ապրանքի թերություններն առաջացել են այն uպառողին հանձնելուց հետո նրա կողմից ապրանքի oգտագործման, պահման կամ փոխադրման uահմանված կանոնները խախտելու, երրորդ անձի գործողությունների կամ անհաղթահարելի ուժի հետևանքով:
6. Նորոգման, գնի իջեցման, փոխարինման համար մեծածավալ ապրանքի և հինգ կիլոգրամից ավելի քաշով ապրանքի տեղ հաuցնելը և դրանք uպառողին վերադարձնելն իրականացվում են վաճառողի (արտադրողի) կամ կոմիuիոների ուժերով և հաշվին: Տվյալ պարտավորությունը չկատարելու, ինչպեu նաև uպառողի գտնվելու վայրում վաճառողի (արտադրողի) կամ կոմիuիոների բացակայության դեպքում նշված ապրանքների տեղ հաuցնելը և վերադարձնելը կարող է իրականացնել uպառողը: Այդ դեպքում վաճառողը (արտադրողը) կամ կոմիuիոները պարտավոր է հատուցել uպառող

ԱՐՏԱԴՐՈՂԻ (ԿԱՏԱՐՈՂԻ, ՎԱՃԱՌՈՂԻ) ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՐԱՆՔԻ
(ԱՇԽԱՏԱՆՔԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ), ԱՐՏԱԴՐՈՂԻ (ԿԱՏԱՐՈՂԻ, ՎԱՃԱՌՈՂԻ) ՄԱՍԻՆ
ՈՉ ՊԱՏՇԱՃ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ

Արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է սպառողին տրամադրել պատշաճ, հավաստի և ճշգրիտ տեղեկատվություն ապրանքի (աշխատանքի, ծառայության), արտադրողի (կատարողի, վաճառողի) վերաբերյալ:
Պատշաճ, հավաստի և ճշգրիտ տեղեկատվության տրամադրում ասելով` հասկանում ենք <<Սպառողների իրավունքների պաշտպանության մասին>> ՀՀ օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածներով պահանջվող ողջ տեղեկատվության տրամադրումը: Նշված տեղեկատվության տրամադրման կարևորությունն արտահայտվում է այդ մասով իրավախախտման համար օրենքով սահմանված պատասխանատվությամբ, որն արտադրող (կատարող, վաճառող) կազմակերպության քաղաքացիաիրավական պատասխանատվությունն է: Կազմակերպության պատասխանատու անձանց պատասխանատվությունը համապատասխան խախտումների համար կարգավորվում է աշխատանքային, վարչական և քրեական օրենսդրությամբ: Պատասխանատվության միջոցները, կախված վտանգավոր հետևանքների առաջացման բնույթից, սահմանված են դիֆերենցված (անջատ):
Ի±նչ է ոչ լրիվ և ոչ հավաստի տեղեկատվությունը:
Ոչ լրիվ տեղեկատվությունն օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածներով պահանջվող տեղեկատվության ցանկից որևէ մասով կամ կետով արտահայտված տեղեկատվության բացակայությունն է:
Ոչ հավաստի տեղեկատվությունը տրամադրված տեղեկատվության անհամապատասխանությունն է ապրանքի (աշխատանքի, ծառայության) փաստացի տվյալների, ցուցանիշների և այլ հատկությունների հետ: Այս պարագայում պատասխանատվության կիրառման համար անհրաժեշտ է որոշել տրամադրված ոչ պատշաճ տեղեկատվության կամ ոչ լրիվ տրամադրված տեղեկատվության և հետևանքների միջև պատճառահետևանքային կապը, ինչը սահմանված է օրենքի 13-րդ հոդվածով:
Սպառողին անհրաժեշտ հատկություններով չօժտված ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) սպառողի` կիրառման որոշակի պահանջներին չբավարարող, ըստ նշանակության չկիրառվող, պայմաններին չհամապատասխանող ապրանքն (աշխատանքը, ծառայությունը) է: Խոսքը պատշաճ որակի ապրանքի (աշխատանքի, ծառայության) մասին է: Օրինակ` սպառողն իրեն տրամադրված թերի տեղեկատվության պատճառով ձեռք է բերել հոսանքի այլ լարման համար նախատեսված էլեկտրասարք, որն անհրաժեշտ չէ տվյալ սպառողին: Եթե սպառողը տիրապետի ապրանքի մասին հավաստի և լրիվ տեղեկատվությանը, ապա տվյալ սարքն առհասարակ չի գնի: Այս պարագայում նա իրավասու է լուծելու պայմանագիրը և պահանջելու հատուցել իր կրած բոլոր վնասները:
Այս դեպքում մենք, իրավաբանորեն, գործ ունենք պայմանագրի առարկայի նկատմամբ սպառողին վավերացված պայմանագրի երկրորդ կողմի միջոցով մոլորության մեջ գցելու փաստի հետ: Պայմանագրի լուծումը, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, հնարավոր է կողմերի համաձայնությամբ, դատարանի որոշմամբ կամ միակողմանի, եթե վերջինը թույլատրվում է օրենքով կամ պայմանագրով: Այս դեպքում օրենքն սպառողին հնարավորություն է տալիս միակողմանի լուծելու պայմանագիրը: Պայմանագիրը համարվում է լուծված վաճառողի (կատարողի) կողմից սպառողի հիմնավորված դիմումի ստացման և ապրանքի վերադարձման օրից: Վաճառողի (կատարողի) կողմից սպառողի հիմնավորված պատճառաբանությամբ ապրանքի հետ չվերցնելը կգնահատվի որպես վերջինիս իրավունքների խախտում:
Ապրանքի (աշխատանքի, ծառայության) ըստ նշանակության օգտագործման անհնարինությունը կարող է առաջանալ տարբեր պատճառներից: <<Սպառողների իրավունքների պաշտպանության մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ըստ նշանակության օգտագործման անհնարինության պատճառ կարող է դառնալ ոչ պատշաճ և ոչ հավաստի տեղեկատվության տրամադրումը: Դրա պատճառով սպառողը զրկվում է գնած ապրանքն օգտագործելու, նորոգելու հնարավորությունից, քանի որ տեղեկատվության մեջ բացակայում են, օրինակ, տեխնիկական սպասարկում և նորոգում կատարող կազմակերպության մասին տվյալները: Պատշաճ տեղեկատվության տրամադրման ժամկետներն ինքնուրույն որոշում է սպառողը և վաճառողին (կատարողին) դրանք ներկայացնում է գրավոր:
Ապրանքի թերությունները կարող են առաջանալ ապրանքի նախագծման, արտադրման, տեղափոխման, պահման և այլ դեպքերում մինչև սպառողին հանձնելը և նույն պատճառներով` սպառողին հանձնելուց հետո: Տվյալ դեպքում խոսքը որակյալ ապրանքի մասին է, որի թերություններն առաջացել են ապրանքի տեղափոխման, օգտագործման, սպառողի մոտ պահման պայմանների մասին տրամադրված թերի և ոչ պատշաճ տեղեկատվության պատճառով:
Արտադրողը (կատարողը, վաճառողը) չի կարող ազատվել պատասխանատվությունից, եթե անգամ թերության ի հայտ գալն ուղղակի կապված է սպառողի գործողությունների հետ: Այս դեպքում սպառողի մեղքը բացակայում է և հակառակը` առկա է արտադրող (կատարող, վաճառող) կազմակերպության մեղքը, քանզի տվյալ կազմակերպությունը պատասխանատու է ոչ հավաստի և ոչ լրիվ տեղեկատվության տրամադրման համար: Նշված պատճառներով թերության ի հայտ գալու հետևանքներն այնպիսին են, ինչպիսին էին թերություններով ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացման ժամանակ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքով կարգավորված է դիտարկվող հարցը: Օրենսգիրքը գնորդի վրա է դնում անհրաժեշտ տեղեկատվության բացակայության և ծագած թերության պատճառահետևանքային կապի ապացուցումը:
Ապրանքի մասին ոչ ճիշտ, թերի տեղեկատվությունը կարող է վնաս պատճառել սպառողի կյանքին, առողջությանը, գույքին և սեփականությանը` (տիրապետման տակ գտնվող) բնական ռեսուրսներին: Այդպիսին է, օրինակ, սննդամթերքի պահման, օգտագործման, օգտահանման պիտանիության ժամկետների և այլնի մասին թերի տեղեկատվությունը:
Բնական ռեսուրսներն սպառողի հողատարածքները, բուսականությունը, աղբյուրները և այլ բնական ճանապարհով առաջացած օբյեկտներն են: Եթե նշված օբյեկտներն օրենքով սահմանված կարգով համարվում են սպառողի սեփականությունը կամ գտնվում են նրա տիրապետման տակ, ապա դրանք տարբերվում են պետության սեփականությունը հանդիսացող բնական ռեսուրսներից: Օրենքը նախատեսում է սպառողի կյանքին, առողջությանը, գույքին, այդ թվում` բնական օբյեկտներին վնաս պատճառելու տարբեր պատասխանատվություն: Համաձայն <<Սպառողների իրավունքների պաշտպանության>> մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի` նախատեսված է վնասների և կորուստների հատուցում: ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, որ վնաս հասցնողը պարտավոր է հատուցել` անկախ մեղքի ու տուժածի հետ պայմանագրային հարաբերությունների առկայությունից:
Ապրանքի մասին վաճառքի վայրում սպառողին պետք է տրամադրվի անհրաժեշտ տեղեկատվություն: ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված է վաճառողի պատասխանատվությունը վաճառքի վայրում ապրանքի մասին սպառողին անհրաժեշտ տեղեկատվություն չտրամադրելու համար: <<Սպառողի իրավունքների պաշտպանության մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով կարգավորվում են սպառողին պատշաճ տեղեկատվության տրամադրման հարցերը: Այս դեպքում սպառողն իրավասու է պահանջելու վաճառողից առուվաճառքի պայմանագրի կնքումից անհիմն հրաժարվելու համար վնասների հատուցում (հրապարակային պայմանագիր), իսկ եթե պայմանագիրը կնքված է, ապա` ողջամիտ ժամկետում հրաժարվել պայմանագրի կատարումից և պահանջել վճարած գումարի վերադարձում ու այլ վնասների հատուցում:
Այսպիսով, օրենքը շահագրգիռ կողմերին գործնականում զրկում է ապրանքի (աշխատանքի, ծառայության) մասին ոչ ճիշտ, թերի տեղեկատվության տրամադրման պատճառով հասցված վնասների հատուցման պահանջի քննարկման ժամանակ սպառողի տեղեկացվածության վրա հիմնվելու հնարավորությունից: Օրենքը սահմանում է, որ այդ դեպքերում պետք է առաջնորդվել սպառողի հատուկ, մասնագիտական գիտելիքների բացակայության մասին պատճառաբանությամբ:

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՄԱՍԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
<<Սպառողների իրավունքների պաշտպանության մասին>> ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով սահմանվում է ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) մասին տեղեկատվությունն սպառողին տրամադրելու արտադրողի (կատարողի, վաճառողի) պարտականությունը: Նշված դրույթի կարևորությունը կայանում է սպառողին ճշգրիտ տեղեկատվության տրամադրման պահանջում, ինչով ապահովվում է սպառողի կողմից ապրանքի (աշխատանքի, ծառայության) ճիշտ, ըստ օգտագործման և կիրառման նշանակության, ընտրությունը: Ճիշտ ընտրությունն ապահովվում է ապրանքի նշանակության, որակի, անվտանգության, օգտագործման պայմանների և այլնի մասին տեղեկատվության տրամադրմամբ:
Տեղեկատվությունը պետք է ունենա համապատասխան ծավալ, որը պետք է որոշի անձամբ ինքը` արտադրողը (կատարողը, վաճառողը): Արտադրողը (կատարողը, վաճառողը) չպետք է մոռանա ոչ լիարժեք տեղեկատվության տրամադրման համար պատասխանատվության մասին, քանի որ տեղեկատվության լիարժեքության պահանջը սահմանվում է <<Սպառողների իրավունքների պաշտպանության մասին>> ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով:
ՀՀ կառավարությունը սահմանել է առանձին ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) մասին տեղեկատվության տրամադրման կարգը, ինչը ենթակա է պարտադիր կատարման հանրապետության ողջ տարածքում:
Քանի որ օրենքը պարունակում է պարտադիր տեղեկատվության ցանկ, ապա ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված, ինչպես նաև արտադրողի (կատարողի, վաճառողի) կողմից տրամադրվող տեղեկատվությունը կարելի է դիտարկել, որպես լրացուցիչ տեղեկատվություն, որն արտահայտում է ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձնահատկությունները:
Տեղեկատվության տրամադրումն ապահովում է սպառողի կյանքի, առողջության, գույքի և շրջակա միջավայրի անվտանգությունը: Դա պայմանավորված է նրանով, որ, համաձայն օրենքի պահանջի, այն պետք է պարունակի ապրանքի (աշխատանքի, ծառայության) հակացուցումների, երաշխիքային ժամկետի տևողության, վերանորոգում և երաշխիքային սպասարկում իրականացնող կազմակերպությունների, սերտիֆիկացման, համապատասխանության հավաստման և այլ հատկությունների մասին հավաստի տվյալներ:
Ինչի կարող է հանգեցնել կեղծ տեղեկատվությունը կամ սպառողի կողմից իրեն հետաքրքրող տվյալներն ապրանքի փաթեթվածքի վրա չգտնելը:
Մենք` սպառողներս, ավելի հաճախ օգտվում ենք սննդամթերք վաճառող մանրածախ առևտրի օբյեկտների ծառայություններից: Համաձայն <<Առևտրի և ծառայությունների մասին>> ՀՀ օրենքի` առևտրի օբյեկտներն են խանութները, կրպակները, տաղավարները, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերը և այլն:
Սպառողը մտնում է խանութ և ցանկանում է գնել կարագ: Մեր պատկերացմամբ կարագը պետք է լինի սերուցքային` կովի կաթից ստացված: Սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջներին համապատասխան` փաթեթի վրա պետք է նշված լինի կարագի բաղադրությունը, որտեղ նշվում է սերուցքի պարունակությունը, կամ այն մասին, որ դա միայն սերուցքային է: Եթե այդ տեղեկատվությունը բացակայում է, կամ այնքան մանր տառերով է գրված, որ հնարավոր չէ կարդալ, ապա հավանական է, որ <<կարագ>> անվանման տակ վաճառվում է պարզապես մարգարին, քանի որ, ըստ բաղադրության, այն համապատասխանում է մար-գարինին: Սպառողին խորհուրդ է տրվում գնումներ կատարելիս ուշադիր ծանոթանալ փաթեթի վրա նշված բաղադրությանը:
Այս պահանջների բավարարումն առավել մատչելի է` գործարանային փաթեթվածք ունեցող սննդամթերք գնելիս: Իսկ եթե ապրանքը կշռափաթեթավորվել է վաճառողի կողմից, ապա, համաձայն <<Առևտրի և ծառայությունների մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի, վաճառողի կողմից սննդամթերքի կշռափաթեթավորում կատարելիս, ելնելով տվյալ ապրանքի առանձնահատկությունից, փաթեթավորման համար օգտագործում են հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կողմից թույլատրված նյութերից պատրաստված փաթեթավորման միջոցները: Փաթեթավորվող սննդամթերքի փաթեթի կամ մեջդիր պիտակների վրա նշվում են ապրանքի անվանումը, տեսակը, քաշը (նետտո), 1 կգ-ի և կշռափաթեթավորված քաշի վաճառքի գինը, փաթեթավորման օրը, պիտանիության ժամկետը:
Անմիջապես աչքի է զարնում, որ բացակայում է <<Սննդամթերքի անվտանգության մասին>> ՀՀ օրենքով սննդամթերքի բաղադրությանը, սննդային հավելումներին և այլ հատկություններին վերաբերող տեղեկատվությունը: Դրանք նշվում են արտադրական տարայի, փաթեթի վրա, որոնք ապահովում է արտադրողը: Վաճառողն սպառողին հետաքրքրող տեղեկատվությունը պարտավոր է նրան տրամադրել` հիմք ընդունելով արտադրողի տեղեկատվությունը: Տեղեկատվության բացակայության կամ այն վաճառողի կողմից սպառողին չտրամադրելու համար վաճառողը կրում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
Դուք գնել եք ձեզ անհրաժեշտ սննդամթերքը և տանը պարզում եք, որ այն պատշաճ որակի չէ կամ արտաքինից կասկած է հարուցում (օրինակ, նրբերշիկի արտաքին շերտը լպրծուն է, թթվասերի փաթեթը վնասված է, մսից ոչ դուրեկան հոտ է գալիս): Հաշվի առեք, որ այդ հատկություններով ապրանքները կարող են լինել պիտանիության ժամկետում: Պիտանիության ժամկետն անցած սննդամթերքի վաճառքն արգելված է: Առաջին հերթին պետք է նշել, որ վաճառողն իրավունք չուներ այդ ապրանքները վաճառելու: Նա պարտավոր է դրանք հանել վաճառքից: Այժմ պարզենք, թե ինչպես պետք է վարվեք դուք, որպեսզի պաշտպանեք ձեր ոտնահարված իրավունքները: Նախ, ուշադրություն դարձրեք, վերցրե±լ եք արդյոք ձեր գնումը տվյալ վաճառողից կատարելու փաստը հաստատող դրամարկղային չեկը: Հիշեք, որ դրամարկղային չեկն անհրաժեշտ է ձեր բողոքը վաճառողին ներկայացնելու համար, և գնումներ կատարելիս հետևողականորեն պահանջեք այն ու մի շտապեք դեն նետել: Եթե վճարել եք և ստացել ձեզ անհրաժեշտ ապրանքն ու դրամարկղային չեկը, ապա դուք կատարել եք առուվաճառքի պայմանագրի պայմանները: Դրամարկղային չեկը դրա ապացույցն է:
Ձեր գնած ապրանքը, որի որակը վստահություն չի ներշնչում, կարող եք վերադարձնել վաճառողին` պահանջելով <<Սպառողների իրավունքների պաշտպանության մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանվող ձեր իրավունքների ապահովումը: Դուք կարող եք այդ պահանջները ներկայացնել, եթե վաճառողն ապրանքի թերությունների մասին նախապայման չի սահմանել: Միևնույն ժամանակ հիշեք, որ գնած սննդամթերքը կարելի է վերադարձնել պիտանիության ժամկետի ընթացքում: Կրկնում ենք` պիտանիության ժամկետն անցած սննդամթերքի վաճառքն արգելված է: ՀՀ կառավարությունը 2002 թվականի մարտի 6-ի # 217 որոշմամբ հաստատել է <<Արտադրողի կողմից սահմանված պիտանիության ժամկետի ավարտից հետո օգտագործման համար ոչ պիտանի պարենային և ոչ պարենային ապրանքների>> անվանացանկը:
Եթե վաճառողը չի ընդունում ապրանքը փոխարինելու կամ հետ վերցնելու ձեր պահանջը` համարելով, որ այն որակյալ է, ապա <<Սպառողների իրավունքների պաշտպանության մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի համաձայն` վաճառողը (արտադրողը) պարտավոր է սպառողից ընդունել ապրանքը, իսկ անհրաժեշտության դեպքում` կատարել ապրանքի որակի ստուգում: Սպառողն իրավունք ունի մասնակցելու ստուգմանը:
Առուվաճառքի պայմանագրի լուծման ժամանակ գումարի վերահաշվարկը կատարվում է վերադարձման գնի արժեքով: Եթե գինն իջել է, ապա վերահաշվարկը կատարվում է նախկին` ավելի բարձր գնով:
Դուք կարողացաք վերադարձնել անորակ ապրանքը: Ի±նչ պետք է անի վաճառողը: Նա պարտավոր է այդ ապրանքը հանել վաճառքից: Սակայն պատահում է, որ մեր աչքի առաջ նույն վաճառողը շարունակում է վաճառել վերադարձված ապրանքի մնացած մասը: Այս փաստի կարգավորումն սպառողի խնդիրը չէ: Դա վերահսկողության մարմինների գործն է, որոնց օգնելու նպատակով սպառողը կարող է այդ մասին նրանց տեղյակ պահել:
Սպառողներն ունեն օրենքով կարգավորված բազմաթիվ իրավունքներ: Այդ իրավունքները նրանց առավել հասանելի դարձնելու համար քիչ ջանքեր չեն պահանջվում սպառողների հասարակական կազմակերպություններից:
Տեղեկացված սպառողն իրեն կպաշտպանի բոլոր իրավիճակներում: Ճիշտ է ասված, որ խեղդվողի փրկությունը խեղդվողի ձեռքերում է: