«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.11.2002

Հոդված 1. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (20 հուլիսի 2001 թվականի, ՀՕ-197) 24-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 24. Ապրանքների առանձին տեսակների առուվաճառքի կանոնները

Ապրանքների առանձին տեսակների առուվաճառքի կանոնները հաստատում է կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 36. Սպառողների կենցաղային եւ այլ տեսակի սպասարկումների (աշխատանքների առանձին տեսակների կատարման եւ ծառայությունների առանձին տեսակների մատուցման)
կանոնները

Սպառողների կենցաղային եւ այլ տեսակի սպասարկումների (աշխատանքների առանձին տեսակների կատարման եւ ծառայությունների առանձին տեսակների մատուցման) կանոնները հաստատում է կառավարությունը, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:»:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

2 դեկտեմբերի 2002թ.
ՀՕ-454