Կայուն սպառում համայնքում փոխանակման միջոցով

Կայուն սպառում համայնքում փոխանակման միջոցով

Սպառողների ազգային ասոցիացիան սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացրել է Կայուն սպառում համայնքում փոխանակման միջոցով ծրագիրը, որի նպատակն էր պաշտպանել էկոհամակարգային ծառայություններ սպառողների իրավունքները` կանխարգելելով հողերի դեգրադացիան և բարձրացնելով Արագածոտնի և Շիրակի մարզերում արոտավայրերի հասանելիությունը:

Ծրագիրը ներառել է քարոզարշավ, որի ընթացքում կազմակերպվել են իրազեկման բարձրացման միջոցառումներ այն համայնքների համար, որոնք ունեն համայնքային էկոհամակարգերի հասանելիության՝ արոտավայրերի, խմելու կամ ոռոգման ջրի մատչելիությունը սահմանափակող բնապահպանական խնդիրներ: Մասնավորապես՝ աշխատանքներ են տարվել բարձրացնելու համար ֆերմերների իրազեկվածությունը.

Ծրագրի ընթացքում իրականացվել են թրեյնինգներ, որոնց ընթացքում համայնքների ներկայացուցիչներին ու գյուղացիներին բաժանվել են բուկլետներ և ճանապարհային քարտեզներ, կազմակերպվել է տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և մարզպետարանի կարողությունների զարգացման բարձրացում՝ էկոհամակարգերի ծառայությունների սպառողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ:


16 December 2022, Friday | 581

Recent publications